Երիտասարդ իսպանացի կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը շուտով պաշտոնապես կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուբեն Մարտինը։
20-ամյա խաղացողը Խաբի Ալոնսոյի թիմին կմիանա հունիսին և կարող է իր նորամուտը նշել աշխարհի ակումբային առաջնությունում։ Հոյսենի շնորհանդեսը մադրիդյան գրանդում, ըստ նախատեսվածի, կկայանա հինգշաբթի՝ մայիսի 29-ի առավոտյան։ Սա ամենաիրատեսական ամսաթիվն է, քանի որ խաղացողը շաբաթ օրը պետք է մարզվի Իսպանիայի հավաքականի հետ։
20-ամյա կենտրոնական պաշտպանի «Բորնմութից» «Ռեալ Մադրիդ» տեղափոխության արժեքը կազմել է գրեթե 60 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 36 խաղ, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։