2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաջողությամբ է մեկնարկել Ռոլան Գարոս 2025-ում։
Առաջին շրջանի հանդիպմանը Խաչանովը (24) 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 80-րդ ռակետ ավստրալիացի Ալեքսանդր Վուկիչին։
Խաչանովի և Վուկիչի հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) — Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա) զույգի հաղթողը։