«Մոնակոն» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Ընդգծվում է, որ Ֆատին ինքը վճռականորեն տրամադրված է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու հարցում։
Այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։