Անտոնիո Կոնտեն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, որը նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը երեք տարբեր թիմերի հետ։
Նախկինում 55-ամյա մասնագետը չեմպիոնական տիտղոս է նվաճել «Յուվենտուսի» (2011/2012 մրցաշրջան, 2012/2013 մրցաշրջան, 2013/2014 մրցաշրջան) և «Ինտերի» (2020/2021 մրցաշրջան) հետ:
Երեկ Կոնտեն չեմպիոն դարձավ «Նապոլիի» հետ։
Ֆաբիո Կապելոն ևսհաղթել է Սերիա Ա-ն երեք տարբեր թիմերի՝ «Ռոմայի», «Միլանի» և «Յուվենտուսի» հետ։ Սակայն «Ծեր Սինյորայի» 2004/2005 և 2005/2006 մրցաշրջանների չեմպիոնական տիտղոսները չեղյալ հայտարարվեցին՝ իտալական ֆուտբոլում սկանդալի պատճառով։