«Բարսելոնան» հայտարարեց, որ երկարաձգել է վինգեր Ռաֆինյայի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2028 թվականը։
Բրազիլացի ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը։
«Հետևիր քո երազանքներին։ Մենք միասին ենք աճում», — գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի հուլիսին։