Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկար մտորումներից հետո որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։
Լրագրող Սաշա Տավոլիերիի հաղորդմամբ՝ 22-ամյա կիսապաշտպանը որոշել է չհեռանալ Գերմանիայից և իր համար նոր ակումբ է ընտրել Մյունխենի «Բավարիան»։ Կիսապաշտպանը իր ընտրության մասին տեղեկացրել է «Մանչեսթեր Սիթիին», որը նույնպես պայքարում էր խաղացողի համար։ Անգլիական ակումբում արդեն սկսել են դիտարկել այլընտրանք՝ Դանի Օլմոյի տարբերակը «Բարսելոնայից»։
Ֆլորիանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը», սակայն երիտասարդ խաղացողը նախընտրել է մնալ Գերմանիայում ու միանալ երկրի ամենահեղինակավոր ակումբին։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտանը «դեղագործների» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։