«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծես դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վիճակագրության՝ իր վիճակագրության հետ համեմատությունից։
«Սերուցքայինների» նախկին հարձակվողը պատասխանել է Prime Video-ի հրապարակմանը, որը համեմատել էր Մբապեի վիճակագրությունը Բենզեմայի վիճակագրության հետ 2021/22 մրցաշրջանում։ Կիլիանը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում խփել է 29 գոլ, մինչդեռ Բենզեման՝ իր լավագույն մրցաշրջանում՝ 27 գոլ։
«Հետո ի՞նչ։ Ինչ-որ պահի դու պետք է հաշտվես դրա հետ»,– Բենզեմայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Բենզեման մադրիդյան գրանդի կազմում խաղացել է 2009-ից 2023 թվականներին։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 856 խաղ, խփել 456 գոլ և կատարել 193 գոլային փոխանցում։ Մբապեն մասնակցել է 54 խաղի, խփել՝ 40 գոլ, կատարել՝ 4 գոլային փոխանցում։