Խորվաթ փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է ևս որոշ ժամանակ մնալ «Ռեալ Մադրիդում»։
Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի և ֆուտբոլիստի միջև կկնքվի նոր մեկ տարվա պայմանագիր։
Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է հաջորդ ամսվա վերջին։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մադրիդյան թիմում հանդես է գալի 2012 թվականից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է «Ռեալ Մադրիդի» 34 հանդիպման։