«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա Լիգայի 37-րդ տուրի «Սևիլյայի» հետ հանդիպման(2-0) արդյունքը։
«Դժվար հանդիպում էր՝ մթնոլորտի և երկու կարմիր քարտերի պատճառով։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ հանդիպումը շատ լարված չանցավ։ Այո, մենք կարող էինք ավելի լավ հանդս գալ։
Բայց երբ մենք առաջ անցանք հաշվի մեջ, մեզ իրականում ուրիշ բան անելու կարիք չեղավ», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը։
37-րդ հետո «Ռեալը» վաստակել է 81 միավոր։ Թիմն Իսպանիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։