Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ հանդես գալով «Յուվենտուսի» և «Ռոմայի» կազմում, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Բորնմութի» կողմից։
Երիտասարդ պաշտպանը նաև հավակնում է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը։