«Ռեալ Մադրիդը» պայմանագիր կկնքի «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան իսպանական ակումբում։
Տրանսֆերի վերջնական մանրամասները դեռ պետք է կարգավորվեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի պաշտպանի պայմանագրում նշված է 50 միլիոն եվրոյի կլաուսուլա, սակայն ներկայումս հայտնի չէ՝ արդյոք «արքայական ակումբը» կակտիվացնի այն, թե՞ տրանսֆերի համար կվճարվի ավելի փոքր գումար։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ «Բորնմուտի» պաշտպան Դին Հեյսենն երեկ բուժզննում է անցել մադրիդյան թիմի համար։ Տրանսֆերի արժեքը կկազմի 50 մլն ֆունտ։