Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների մեջ, հայտնում է Marca-ն։
Նախնական տվյալներով՝ «Էսպանյոլի» երկրպագուների շրջանում կան տուժածներ, սակայն նրանք կարողացել են խուսափել լուրջ վնասվածքներից։ Դեպքի վայրում աշխատում է յոթ շտապօգնության մեքենա՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Ոստիկանությունն այժմ քննում է վարկածը, ըստ որի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչը հանգեցրել է դժբախտ պատահարի։