«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ծնողների հետ մեկնել է Մանչեսթեր՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ բանակցություններ վարելու։
Այս մասին հայտնել է Sport Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի հետ զրույցից հետո Վիրցը և նրա ծնողները վերադարձել են Գերմանիա։ Գերմանացի ֆուտբոլիստի հայրը հրաժարվել է մեկնաբանել ընտանիքի Մանչեսթեր կատարած այցը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Քաղաքաբնակները» պատրաստ են 150 միլիոն եվրո վճարել Վիրցի տրանսֆերի համար։