Լա Լիգայի 35-րդ տուրի արտագնա խաղում «Ռեալ Մադրիդը» պարտվել է «Բարսելոնային»՝ 3:4 հաշվով։
Հեղինակավոր Marca հրատարակության տվյալներով՝ «Ռեալի» երկրպագուներից մի քանիսը հավաքվել են ակումբի բազայում՝ ֆուտբոլիստներին դիմավորելու և ցուցադրել են «ամոթ» գրությամբ պաստառ։ Անվտանգության աշխատակիցները հետագայում հեռացրել են այն։
Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո աղյուսակը գլխավորող «Բարսելոնան» մադրիդցիներին գերազանցում է արդեն յոթ միավորով, ինչի արդյունքում «Ռեալը» գործնականում զրկվել է չեմպիոնության համար պայքարելու ցանկացած հնարավորությունից, քանի որ թիմերը Պրիմերայի ավարտից առաջ դեռ երեք խաղ ունեն անցկացնելու։