«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռեալի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակը (4:3)։ Նա գովել է թիմի ոգին, բայց դժգոհություն է հայտնել պաշտպանությունում թույլ տված սխալներից։
«Այս հաղթանակը երկրպագուների և խաղացողների համար էր։ Ֆանտաստիկ է։ «Ռեալը» հիանալի թիմ է։ 0:2-ից վերադարձանք, չնայած Միլանում 120 րոպե խաղալուց հետո վերականգնումը դժվար էր։ Թիմը ֆանտաստիկ ոգի ունի, խաղացողները սիրում են մրցել», – ասել է Ֆլիկը։
Մարզիչը ընդգծել է պաշտպանության խնդիրները. «Ակտիվ պրեսինգով ամեն ինչ լավ է, բայց մեկ սխալը, ինչպես առաջին գոլի դեպքում, բարդացնում է ամեն ինչ։ Երեք օրը մեկ խաղալու պայմաններում դժվար է մարզումներով շտկել այս խնդիրները։ Մինչմրցաշրջանում կկենտրոնանանք դրա վրա»։
Ֆլիկը գովել է երիտասարդ խաղացողներին՝ Լամին Յամալին, Պաու Կուբարսիին և Ֆեռան Տորեսին։ «Լամինը խելացի է և ինքնավստահ։ Ֆեռանը հիանալի է խաղում, լավ է հարմարվել հարձակվողի դերին։ Կուբարսին, չնայած ցավին, խնդրեց խաղը շարունակել», – նշել է նա։
Մարզիչը նաև գնահատել է փոխարինումների դերը և թիմի մտածելակերպը. «Խաղացողները կենտրոնացած են, սիրում են մրցել։ Լավ մարզումները բարելավում են խաղը։ Չեմպիոնությունը դեռ չենք նվաճել, բայց ևս մեկ հաղթանակը կապահովի տիտղոսը»։