Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
«Ռեալում» Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական ակումբից։