«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է ուժեղացնել թիմի կազմը։
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, «Քաղաքաբնակները» հետաքրքրված են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն պատրաստում է տրանսֆերային առաջարկ Ռոդրիգոյի համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը կառաջարկի որոշակի գումար և հետագայում կարող է այն մեծացնել՝ «Ռեալ Մադրիդի» հետ համաձայնության գալու համար։ Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերը, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի դա։
Ավելի վաղ տեղեկություններ կային բրազիլացու՝ այնպիսի թիմ տեղափոխվելու ցանկության մասին, որտեղ նա ավելի կարևոր դեր կունենար։ Transfermarkt-ը 24-ամյա Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։