«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող, իր հայրենակից Ռոդրիգո Գոեսի մասին։
«Ինձ համար Ռոդրիգոն զարմանալի խաղացող է, անգերազանցելի երևույթ։ Լավագույններից մեկը, որին ես երբևէ տեսել եմ։ Նրան այնքան չեն գնահատում, որքան որ պետք է, և դա, իմ կարծիքով, անարդար է»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «սերուցքայինների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ խփելով 13 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։