Աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Արինա Սաբալենկան նվաճեց Մադրիդում (Իսպանիա) կայացած WTA-1000 մրցաշարի հաղթողի տիտղոսը։
Եզրափակչում նա 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկուհի Կորի Գաուֆին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։
Սաբալենկայի համար Մադրիդում նվաճված տիտղոսը 20-րդն է իր կարիերայում, երրորդը՝ մրցաշրջանում և երրորդը՝ հենց Մադրիդում։ Արինան հաղթել է այստեղ նաև 2021 և 2023 թվականներին։