«Լիդսը» նվաճեց Չեմպիոնշիփի հաղթողի տիտղոսը՝ մրցաշարի 46-րդ տուրում 2-1 հաշվով հաղթելով «Պլիմուտին»։ Դանիել Ֆարկեի թիմը վաստակել է 100 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Բարնլիից» (100):
Չեմպիոնշիփի վերջին տուրի բոլոր հանդիպումները տեղի ունեցան շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, որոնց արդյունքներով որոշվեցին փլեյ-օֆի բոլոր մասնակիցները, որոնք կպայքարեն Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի երրորդ ուղեգրի համար:
«Շեֆիլդ Յունայթեդը» և «Սանդերլենդը» վաղուց արդեն երաշխավորել էին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը, իսկ «Բրիստոլ Սիթին» և «Քովենթրին» այսօր զբաղեցրեցին 5-րդ և 6-րդ տեղերը։
Փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ
Շեֆիլդ Յունայթեդ — Բրիստոլ Սիթի
Սանդերլենդ — Քովենթրի Սիթի
Ավելացնենք, որ կիսաեզրափակչում թիմերը երկուական հանդիպում կանցկացնեն, իսկ վճռորոշ հանդիպումը կկայանա «Ուեմբլիում»։ Այս հանդիպման հաղթողը Պրեմիեր լիգայում կմիանա «Լիդսին» և «Բարնլիին» և ԱՊԼ-ում կփոխարինեն «Սաութհեմփթոնին», «Լեսթերին» և «Իպսվիչին»։