Ֆուտբոլի Չինաստանի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին կամ հուլիսին:
Հաղորդվում է, որ այս ժամկետները հնարավորներից ամենավաղն են: Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբներին հորդորել է առաջնությունը սկսել ամռան սկզբին:
Նաև ֆուտբոլիստները պետք է կորոնավիրուսի կրկնակի թեստ հանձնեն: Առաջինը կհանձնեն մի քանի օրվա ընթացքում, իսկ երկրորդը՝ առաջնության մեկնարկից մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ Չինաստանի առաջնությունը պետք է մեկնարկեր փետրվարի 22-ին: