Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին, շփվել երեխաների ու ծնողների հետ։
Այցի ընթացքում քննարկվել են մարզում թենիսի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ֆեդերացիայի նախագահը տեղում ծանոթացել է երկու նոր թենիսի կորտերի կառուցման ծրագրին։
«Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն և ֆեդերացիան ցուցաբերելու է իր աջակցությունը մարզում թենիսի զարգացման համար։ Մեծ հույս ունենք, որ երկու կորտերի պատրաստ լինելուց հետո կարող ենք այստեղ նաև միջազգային մրցաշարեր անցկացնել», – նշել է Զաքարյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։