«Լիդսը» մի քանի օր առաջ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Չնայած այս հաջողությանը, ակումբը կարող է փոխել գլխավոր մարզչին։
Այս մասին իր էջերում հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիդսին» անհանգստացնում է այն, թե ինչպես է ժամանակին «Նորվիչը» հանդես եկել Պրեմիեր լիգայում Ֆարկեի գլխավորությամբ։
Ակումբի ղեկավարներն անհանգստացած են, որ Դանիելի մակարդակը բավարար չէ Անգլիայի բարձրագույն խմբի համար: Ակումբն աժմ ուսումնասիրում է այլ թեկնածուների, թեև Ֆարկեի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
























































