Լևերկուզենի «Բայերի» գործադիր տնօրեն Ֆերնանդո Կարրոն ասել է, որ ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին թույլ կտա միանալ Մադրիդի «Ռեալին», եթե առաջարկ արվի:
«Մենք ջենթլմենական պայմանավորվածություն ունենք Ալոնսոյի հետ նրա հեռանալու վերաբերյալ: Եթե թիմը, որտեղ հանդես է եկել Խաբին,դիմի մեզ, մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և չենք խանգարի նրան», — Կարրոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ալոնսոն համարվում է Մադրիդի «Ռեալում» Կարլո Անչելոտիի հավանական փոխարինողը։
Հաղորդվում է, որ նա կարող է գլխավորել թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Որպես ֆուտբոլիստ Խաբին հանդես է եկել «Լոս Բլանկոսում»: