Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանըն անհաջող է հանդես եկել Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Պոկում և հրում վարժություններում նա ոչ մի հաջող մոտեցում չի ունեցել:
Աբրահամյանն իր նորամուտն է նշում մեծահասակների առաջնություններում:
Այսօր երեկոյան 76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը: Մրցման մեկնարկը` 20:00-ին:
Մեր մարզիկների ելույթները ցուցադրվում են Առաջին ալիքով: