Այսօր` ժամը 14։00-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կմեկնարկի Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարը։
Երևանի քաղաքապետի գավաթը առաջին անգամ ներառվել է Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական մրցաշարային օրացույցում։ Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի և Մոլդովայի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի մեծաքանակ թիմով՝ ավելի քան 30 բռնցքամարտիկով։