Անգլիան եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղից չի իջնի։ Այսպիսով, Պրեմիեր լիգայի հինգերորդ տեղը մրցաշրջանի վերջում կերաշխավորի այս թիմի՝ հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորումը։
Կա նաև տարբերակ, ըստ որի 7 ակումբներ կներկայացնեն ԱՊԼ-ն ՉԼ-ում:
Դա անելու համար «Աստոն Վիլան» պետք է հաղթի Չեմպիոնների լիգան և չհայտնվի Պրեմիեր լիգայի լավագույն 5 թիմերի կազմում։
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Տոտենհեմը» պետք է հաղթեն Եվրոպա լիգան և ընթացիկ մրցաշրջանի ավարտին չհայտնվեն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն 5 ակումբների կազմում։
Այս պահին ԱՊԼ-ի առաջին 5 թիմերն ունեն հետևյալն են մրցաշարային աղյուսակում՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Նոթինգհեմ», «Չելսի», «Նյուքասլ»: