Իտալական «Ֆիորենտինան» որոշել է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, իսպանացու պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակ կա, որից իտալական ակումբը որոշել է օգտվել։
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ 2023 թվականի ամռանը, մեկ տարի անցկացրեց ֆուտբոլից դուրս, իսկ հետո մեկ տարվա պայմանագիր կնքեց «Ֆիորենտինայի» հետ։ Աղբյուրի համաձայն՝ Դե Խեայի աշխատավարձը կկրկնապատկվի իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգումից հետո․ այն ներկայում կազմում է տարեկան 2 միլիոն եվրո։
Դավիդ դե Խեան այս մրցաշրջանում «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դարպասապահը 10 խաղում անառիկ է պահել դարպասը և բաց է թողել 34 գոլ։