Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 32-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու տարբերակը։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Սաուդյան Արաբիայից գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությանը, նրա առաջնահերթությունը կարիերան «Ռեալում» շարունակելն է։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը: