Ֆրանսիացի հարձակվող Մամադու Սանգարեն մոտ է ՊՍԺ-ից «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Տեղափոխությունը պետք է տեղի ունենա այս ամառ, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը։
«Քաղաքաբնակների» հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո նա վարձավճարով կմեկնի «Տրուա», հայտնում է RMC-ն։
Այս ակումբ տեղափոխությունը բացատրվում է ոչ միայն երիտասարդ տաղանդին պրակտիկա տալու անհրաժեշտությամբ, այլ նաև նրանով, որ այս ակումբը «Մանչեսթեր Սիթիի» հետ նույն հոլդինգի մաս է կազմում։