19-ամյա չեխ թենիսիստ Յակուբ Մենշիկը Մայամիի մրցաշարի եզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո (7:6, 7:6), խոսել է վճռորոշ հանդիպումից առաջ ունեցած առողջական խնդիրների մասին։
«Հատուկ շնորհակալություն ATP-ի ֆիզիոթերապևտներից մեկին՝ Ալեխանդրոյին։ Իմ առաջին հանդիպումից մեկ ժամ առաջ ես ձեռքիս ունեի մրցաշարից դուրս գալու մասին թուղթը, որովհետև ծունկս շատ էր ցավում։ Պարզապես բախտս բերել էր, որ մրցավարն այդ պահին ճաշում էր։ Այդ ժամանակ ես վերջին անգամ գնացի բուժման։ Նա հրաշք գործեց։ Նրա շնորհիվ ես դուրս եկա կորտ։ Նրա շնորհիվ ես կանգնած եմ այստեղ», — ասաց Մենշիկը եզրափակչից հետո տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մայամիի մրցաշարը անցկացվել է մարտի 19-ից 30-ը։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 9 193 540 դոլար։ Անցած տարվա հաղթողն էր իտալացի Յանիկ Սիները։