«Բարսելոնան» արդեն նոր աշխատանքային պայմանագիր է պատրաստել 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի համար, որը նախատեսված կլինի մեկ տարով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը պատրաստ է կատալոնական ակումբում պահեստային դարպասապահի դեր կատարել։ Շչեսնիի համար անցյալ տարվա աշնանը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկն էլ թիմում իր հայրենակից Ռոբերտ Լևանդովսկու ներկայությունն էր, ում հետ նրանք լավ ընկերներ են:
Ընդգծվում է, որ Շչեսնին և 36-ամյա Լևանդովսկին 2025/2026 մրցաշրջանի վերջում կարող են ավարտել իրենց կարիերան կապտանռնագույնների կազմում և նոր մարտահրավերներ ընդունել։