Լա Լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունեց «Լեգանեսին» և հաղթեց 3:2 հաշվով։
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպման մեկնարկից առաջ լռության րոպե հայտարարվեց Մյանմայում և Թաիլանդում երկրաշարժի զոհերի հիշատակին: Երկու թիմի ֆուտբոլիստները սև թևկապեր են կրել։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն՝ իրացնելով նշանակված 11 մետրանոցը Պանենկայի ոճով։ 1 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը․ աչքի ընկավ Դիեգո Գարսիան։ 41-րդ րոպեին Դանիել Ռաբան կրկնապատկեց «Լեգանեսի» առավելությունը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նախ գոլ խփեց Ջուդ Բելինգհեմը, իսկ 76-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կիլիան Մբապեն՝ դուբլի հեղինակ դառնալով։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը