«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի խիտ խաղային գրաֆիկի մասին։ Հինգշաբթի՝ մարտի 27-ին, կկայանա Լա Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» հետ հանդիպումը։ Կիրակի՝ մարտի 30-ին, «կապտանռանգույնները» 29-րդ տուրի շրջանակում կմրցեն «Ժիրոնայի» հետ։
— Մադրիդի «Ռեալը» հրաժարվեց խաղալ՝ եթե հանդիպումների միջև տևեղությունը լինի 72 ժամից պակաս։ Իսկ ի՞նչ կասեք դուք խաղային այս շաբաթվա մասին։
«Մենք «Բարսան» ենք, ոչ թե «Ռեալ»։ Եվ ես շատ հպարտ եմ, որ մենք հենց «Բարսան» ենք»,- Ֆլիկի խոսքերը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել էր Լա Լիգային հանդիպումների գրաֆիկի պատճառով և սպառնացել էր բոյկոտել, եթե երկու խաղի միջև 72 ժամից պակաս դադար լինի։ Նույնպիսի դժգոհություն էր հայտնել նաև «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։