Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Մայամիում (ԱՄՆ) ընթացող WTA-1000 մրցաշարում։
Երկրորդ շրջանի հանդիպմանը նա 3:6, 3:6 հաշվով զիջեց ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քիզին։
Հանդիպումը տեւել է 1 ժամ 18 րոպե։
Մայամիի մրցաշարը կանցկացվի մարտի 18-ից 29-ը: