«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի և ակումբի միջև սկզբունքային համաձայնություն կա նոր պայմանագրի շուրջ, որի ժամկետը հաշվարկված է մինչև 2030 թվականի ամառ։ Պայմանագիրը կներառի նաև այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ:
Կունդեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Հաղորդվում է, որ ակումբը շատ գոհ է ֆրանսիացու խաղից և մտադիր չէ բաժանվել նրանից։ Ինքը՝ Կունդեն, նույնպես հետաքրքրված է կարիերան «Բարսելոնայում» շարունակելու հնարավորությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ժյուլ Կունդեն պայմանագիրը վերստորագրելուց հետո աշխատավարձի բարձրացում կստանա։ Հենց սա է պատճառը, որ նոր պայմանագիրը դեռ չի կնքվել։
Հաղորդվում է, որ կատալոնացիները չեն կարողանում այս պահին բարձրացնել Կունդեի աշխատավարձը Լա լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով: