Ռուսաստանը ներկայացնող Նունե Ասատրյանը հաղթեց Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում։ Մինչև 60 կգ քաշային կարգում Ասատրյանը հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գրաֆեևայի նկատմամբ:
Բացի Ասատրյանից, Ռուսաստանը ևս երկու ոսկե մեդալ նվաճեց: Մինչև 75 կգ քաշային կարգում Անաստասիա Շամոնովան հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Իֆե Մարի Օ’Ռուրկին, իսկ Սալթանաթ Մեդենովան (մինչև 81 կգ) հաղթեց Թուրքիայի Իսիլդար Բուսրային:
Հիշեցնենք, որ ռուս մարզիկները կարող են հանդես գալ միջազգային մրցաշարերում ազգային դրոշով և հիմնով՝ համաձայն Միջազգային բռնցքամարտի ասոցիացիայի որոշման, չնայած 2022 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր արգելել նրանց մասնակցությունը մրցաշարերին։