Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ ընդունել է Հռոմի «Լացիոյին»։ Խաղը կայացել է Բոլոնիայի «Ռենատո Դալ Արա» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 5-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է «Բոլոնիայի» կիսապաշտպան Յենս Օդգորը։ 48-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ 49-րդ րոպեին Դեն Ն’Դոյեն հաշիվը դարձրել է 3:0։ 74-րդ րոպեին Սանտյագո Կաստրոն խփել է տանտերերի չորրորդ գնդակը։ 84-րդ րոպեին Ջովանի Ֆաբյանը սահմանել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:0։
Անցկացրած 29 խաղից հետո «Բոլոնիան» 53 միավորով Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։ «Լացիոն» նույնքան խաղերից հետո 51 միավորով վեցերորդ տեղում է։