Գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է «Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարի շահերը, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային» և «Բավարիային»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել ակումբ, որն ունակ է հաղթել բոլոր մրցաշարերում։ Նրա ապագա թիմը պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա և օգնի նրան վերադառնալ իր նախկին խաղամակարդակին: Միաժամանակ, նշվում է, որ բրազիլացի հարձակվողը բացառում է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու տարբերակը։
Ընդգծվում է, որ Նեյմարն առաջնահերթություն է տալիս «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն ոչ կատալոնական ակումբը, ոչ էլ «Բավարիան» մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում 33-ամյա խաղացողի նկատմամբ։