Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայում կանանց աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի վերջին մարզումներն են անցկացնում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Մեր մարզուհիները Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ստուգողական մենամարտեր են անցկացնում բուլղարացի բռնցքամարտիկների հետ։
Արդեն վաղը հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա։ Մարտի 8-ին կկայանա վիճակահանությունը, իսկ աշխարհի առաջնությունը կմեկնարկի մարտի 9-ին։