«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Apple TV-ին տված հարցազրույցում Լիոնել Մեսսին ասել է, որ վայելում է իր կարիերայի այս փուլը և իրեն հիանալի է զգում։
«Իմ ապագա՞ն։ Հիմա ես ինձ լավ եմ զգում և վայելում եմ կարիերայիս յուրաքանչյուր պահը։ Ինձ դուր է գալիս իմ ակումբը, խաղերը, թիմակիցներս, ընտանիքս, ընկերներս։ Ես ոչինչ նախապես չեմ ծրագրում։ Պարզապես ապրում եմ պահով և վայելում այն»,– ասել է Մեսսին։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախ է լուրեր շրջանառվում, որ արգենտինացի հարձակվողը առաջիկա ամռանը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին, կատալոնական գրանդի կազմում մասնակցել է 778 հանդիպման՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։