Լա լիգայինախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։
«Կարծում եմ՝ Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա». Նա այնտեղ երկար տարիներ է անցկացրել։ Վստահ եմ, որ Մեսսին կվերադառնա. Միգուցե որպես խաղացող, բայց ես նաև հնարավոր եմ համարում, որ նա վերադառնա այլ կարգավիճակով:
Մեսսին և «Բարսելոնան» գնում են ձեռք ձեռքի տված: Նրանք շատ ընդհանրություններ ունեն: Նա սիրահարված է ակումբին։
Նեյմարի պատմությունը բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ նա երբևէ կվերադառնա «Բարսելոնա»։ Ես համոզված եմ դրանում», — Տեբասի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։