Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արմեն Սարգսյանը համալրել է «Վանի» կազմը: Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «ԲԿՄԱ», «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբներում։
Սարգսյանը «Վան» է տեղափոխվել «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբից։