Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ֆորտ Լոդերդեյլի DRV PGK մարզադաշտում (ԱՄՆ, Ֆլորիդա) ավարտվել է ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի»- «Նյու Յորք Սիթի» հանդիպումը. գրանցվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշիվը:
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել. նախ հինգերորդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլ է խփել տանտերերի կենտրոնական պաշտպան Տոմաս Ավիլեսը, իսկ հանդիպան վերջին վայրկյաններին՝ 90+10-րդ րոպեին, կիսապաշտպան Տելասկո Սեգովիան գրավել է մրցակցի դարպասն ու ոչ-ոքի պարգևել իր թիմին:
Հյուրերի պաշտպան Միտյա Իլենիչը գոլի հեղինակ է դարձել 26-րդ րոպեին, իսկ հարձակվող Ալոնսո Մարտինեսը՝ 55-րդ րոպեին։ 23-րդ րոպեից «Ինտեր Մայամին» խաղացել է 10 հոգով, այն բանից հետո, երբ Ավիլեսը, ով ավելի վաղ գոլ էր խփել, հեռացվել է խաղադաշտից: