Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը։
Հեթ-տրիկ ձևակերպեց «քաղաքաբնակների» եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը։ 4-րդ գոլը խփեց Ջեյմս Մաքեյթին։ Նշենք, որ Մարմուշի առաջին գոլի գոլային փոխանցումը կատարել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Ասթոն Վիլա» — «Իփսվիչ Թաուն»՝ 1։1
«Վեսթ Հեմ» — «Բրենթֆորդ»՝ 0:1
«Սաութհեմփթոն» — «Բորնմութ»՝ 1:3
«Ֆուլհեմ» — «Նոթինգհեմ»՝ 2:1
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո