«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է այս ամառ «Իպսվիչ Թաունի» հարձակվող Լիամ Դելապի հետ պայմանագիր կնքելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանչեսթերյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Վիկտոր Դյոկերեշին ավելի մատչելի այլընտրանք։ Նշվում է, որ Դելապի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջանում Լիամ Դելապը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի գործող պայմանագիրը «Իպսվիչի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: