«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն լրագրող Անխել դե Բրիտոյի միջոցով պատասխանել է իր հնարավոր հղիության մասին լուրերին։
«Ես խոսեցի Անտոնելայի հետ, և նա ասաց, որ իր հղիության մասին լուրերը կեղծ են։ Նա ասաց, որ վերջին երեք տարիների ընթացքում լրատվամիջոցները փորձում են ամեն կերպ իրեն հղիություն վերագրել»,- գրել է լրագրողը։
Նշենք, որ նախկինում նման ցանկություն էր հայտնել անձամբ Մեսսին։ 2023 թվականին OLGA ստրիմինգային ծրագրում Միգե Գրանադոսին տված հարցազրույցում Լեոն ասել էր, որ ինքն ու կինը կցանկանային ունենալ ևս մեկ երեխա, հնարավոր է՝ աղջիկ։