«Լիվերպուլի» և «Էվերթոնի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բացատրել է, թե ինչու «կարմիրների» աջ պաշտպան և փոխավագ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պետք է միանա «Ռեալին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները ցանկանում են անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով:
«Հարձակվող թիմում հարձակվող պաշտպանն ավելի շատ հնարավորություններ ունի գոլային փոխանցումներ կատարելու և իր թիմակիցների համար հնարավորություններ ստեղծելու համար: Տրենտը դա անում է «Լիվերպուլում», բայց կարող եք վստահ լինել, որ «Ռեալում» նա դա կանի տարիներ շարունակ: Որպես «Լիվերպուլի» երկրպագու՝ կարելի է ասել, որ ավելի լավ կլինի, որ Տրենտը մնա, բայց եթե նա դառնա «Ռեալի» խաղացող, դա լավ կլինի նրա և մադրիդյան թիմի համար»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է: Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։