Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Խաղի հաշիվը բացեցին «աղվեսները»։ 42-րդ րոպեին աչքի ընկավ Բոբի դե Կորդովա-Ռիդը։ «Կարմիր սատանաների» կազմում պատասխան գնդակը խփեց Ջոշուա Զիրկզեն 68-րդ րոպեին։ Հաղթական հաշիվը երկրորդ խաղակեսի վերջնամասում ձևակերպեց Հարի Մագուայերը։
Այսպիսով, ՄՅՈւ-ն դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչ։