Բունդեսլիգայի 21-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վերդերի» դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին։ Մյունխենյան ակումբի կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը։ 83-րդ րոպեին Լերոյ Սանեն խփեց տանտերերի երկրորդ գոլը։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում․ կրկին վստահ գործեց Հարի Քեյնը։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո՝